ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Էս ի՞նչ զռռան ազգ ենք դարձել»

«Էս ի՞նչ զռռան ազգ ենք դարձել»
09.09.2012 | 13:47

«Գրեթե ամեն ինչ, որ մարդը ճանաչում է, կամ վատ է կամ տխուր», «Բացի ողջ լինելուց մենք պետք է մի քիչ էլ ծիծաղենք»: Սարոյանական այս մտքերը «Մարդկային կատակերգությունից» են, ուր և պատերազմ կար, և բարություն, մահ կար, կորուստ, բայց ավելի շատ` կյանք:

Թող որ մեր բանակում էլ ամեն ինչ կատարյալ չէ, թող որ պատռեն ժպտացող զինվորների լուսանկարներն ու սպանված զինվորների լուսանկարներ փակցնեն քաղաքում` «Հաջորդը ես եմ» վերտառությամբ: Մենք ողբացող ժողովուրդ ենք՝ կողբանք, կցավակցենք, կտարածենք սոցցանցերում, կվերլուծենք ու դրանից բանակը (կյանքը) կդառնա ավելի ուրախ, ավելի լավը:
Մեղավորներ ինչո՞ւ փնտրել` ջիպավորներն են, բանակում զոհված զինվորների ծնողները, ջահելները թե ահելները, լևոնականները, թե սերժականները: Մենք ենք: Սա խոսում է մի բանի մասին` քաղաքը հիվանդ է: Ակցիան, հասկանում ենք, որ միանշնակ չէր ընդունվելու, ինքս հիացած չէի ժպտացող զինվորների լուսանկարներով, բայց դրանք պատռելն արդեն չարակամության ակցիա է:
Մարդիկ ժպտում են (կյանքում էլ), ու դա չի նշանակում, որ նրանք ցավ չունեն, որ նրանց շուրջը մեռնող մարդիկ չկան:
Ինչո՞ւ եք պատռում ժպտացող զինվորների լուսանկարները:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.- Սոցցանցերում բնականաբար սույն թեման ակտիվորեն քննարկվում է, comment -ներից մեկը ներկայացնում եմ առանց փոփոխության. «Վա՜յ, էս ի՞նչ ա կատարվում... ժպտալը (ժպիտը) մարդկանց զզվացնում ա...էս ի՞նչ զռռան ազգ ենք դարձել...»: (Վաչագ Տեր-Սարգսյան, նկարիչ, ապրում է Գլենդելում)

Դիտվել է՝ 6004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ